Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Վրաստանը շարունակում է շահարկել, թե այդ քայլին գնաց հանուն Հայաստանի

Մարտ 2, 2010թ. 15:01

091224102721_lars_226x170_nocreditՎրաստանի քաղաքական ու փորձագիտական շրջանակները շարունակում են շահարկել այն փաստը, թե ռռւս վրացական սահմանի Վերին- Լարս անցակետի բացումը կայացել է Հայաստանի խնդրանքով: Այդ մասին հայտրարեց է նաև Վրաստանի փոխարտգործնախարարը: Նա ասել է, թե այս փաստը գնահատում է դրական այն առումով, որ երկու երկրների միջև ծագած տարաձայնությունները չազդեցին երրոդ երկրի վրա: Սա, փաստորեն, առաջին դիվանագիտական համաձայնություն էր, որ ձեռքբերվեց Շվեյցարիայի միջնորդությամբ:

Հիշեցննեք, որ անցակետը փակվել էր 2006-ին` Ռուսաստանի նախաձեռնությամբ, երբ Մոսկվայի ու Թբիլիսիի միջև սրվեցին հարաբերությունները: Նրանք գտնում են, որ անցակետի բացմամբ շահելու են Հայաստանն ու Ռուսաստանը միայն:

Այսօր Թբիլիսիում իշխում է այն կարծիքը, թե անցակետի բացումը հարվածում է Վրաստանի ազգային  շահերին: Այսպես, վրացի փորձագետներն այն կարծիքին են, որ իրականացվող  բեռնափոխադրումները պետք է լինեն վրացական կողմի խիստ հսկողության ներքո:  Ինչպես նաև, պետք է սահմանափակվի ռազմական բեռների տեղաշարժը:

Վրացի քաղաքագետների մի զգալի հատվածն էլ այն կարծիքին են, որ անցակետի բացումը շատ կարևոր է հարևան Հայաստանի  համար, և որ Վրաստանը հանուն իր  բարեկամ ու հարևան երկրի գնացել է այդ քայլին, հավելելեվ, որ անցակետի բացումը Վրաստանի համար գերնապատակ չէր:

Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչներն այսպիսի  հարց են ուղղել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, 2ե ԶԼՄ-երում տեղեկություններ են  հայտնվել, որ Վերին Լարս անցակետի բացման գործընթացը նախաձեռնվել եւ անց է կացվել Հայաստանի միջնորդությամբ: Կարող եք հաստատել կամ հերքել այդ խոսակցությունների իսկությունը: Նախարաը պատասխանել է.« Այժմ կարող եմ հաստատել, որ Հայաստանում իսկապես կայացել են  բանակցություններ Հայաստանի միջնորդնությամբ: Եվ այսօր, երբ անցակետն արդեն գործում է, կարելի է ասել, որ դա մեծ հաջողություն է առաջին հերթին Վրաստանի, Ռուսաստանի եւ իհարկե նաեւ Հայաստանի համար»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն