Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Առաջարկներ չի ներկայացրել ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը

Մարտ 2, 2010թ. 15:09

271Սոչիի եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը պետք է առաջարկներ ներկայացնեն Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ:

Դրան հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն այն մասին, որ մոտակա երկու շաբաթներում Երևանն ու Բաքուն Մադրիդյան նորացված առաջարկների հիման վրա  պետք է ներկայացնեն իրենց առաջարկներն այն հարցերի շուրջ, որոնց մասով մինչ օրս Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա համաձայնություն:

Պաշտոնական Երևանն իր առաջարկներն արդեն ներկայացրե՞լ է, թե՞ ոչ հարցին,

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց.« Ղարաբաղի խնդրի շուրջ ընթացող բանակցություններն աշխատանքային գործընթաց են, որի ժամանակ կողմերը միշտ էլ ներկայացրել են աշխատանքային առաջարկներ, դրանց վերաբերյալ եղել են արձագանքներ: Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կողմերի դիրքորոշումներ չեն մոտեցել , քանի դեռ տարաձայնությունները չեն հարթվել: Սա աշխատանքային գործընթաց է  և որևէ արտառոց բան այստեղ չկա»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն