Արտակ Շաբոյանը՝ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ
Մարտ 2, 2010թ. 15:30
ՀՀ ախագահ Սերժ Սարգսյանի մարտի 1-ին հրամանագրով Արտակ Շաբոյանը հինգ տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ։
Արտակ Շաբոյանը տնտեսագիտության թեկնածու է, մինչ այս աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես մասնագետ, ավագ մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ: 2008 թվականից զբաղեցրել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական վիճակագրության հարցերով խորհրդական:
Մաքսային ծառայության գնդապետ է:












