«Ժառանգությունը» հանդիպել է ԵՄ պատվիրակության հետ
Մարտ 2, 2010թ. 16:20
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Եվրամիության հայաստանյան գրասենյակում հանդիպե Եվրամիությունում նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսին և ԵՄ պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում խոսվել է ներքաղաքական մի շարք խնդիրների, իշխանության և ընդդիմության փոխհարաբերությունների շուրջ։
Միգել Անխել Մորատինոսի խնդրանքով «Ժառանգության» պատգամավորները ներկայացրել են իրենց կուսակցության դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի և արձանագրությունների վերաբերյալ։
ArmAr.am












