Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին և ճանաչի իր պատմությունը
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) այս օրերին լայնածավալ գործունեություն է ծավալել՝ ԱՄՆ Կոնգրեսիում Հայոց ցեղասպանության բանաձևի վերջնարդյունքի դրական եզրահանգման ուղղությամբ։ ANCA-ն ԱՄՆ կառավարությանը կոչ է արել Հայոց ցեղասպանության փաստն օգտագործել որպես կանխիչ միջոց՝ հետագայում նման դրսևորումները բացառելու համար։ «Մենք ուրախ ենք օգնել ամերիկացիներին՝ ավելի լավ գիտակցելու ժխտման քաղաքականության վտանգավորությունը և բանաձևի ընդունման կարևորությունը։ Որպես ամերիկացիներ մենք չենք կարող թույլ տալ Թուրքիային՝ Ցեղասպանության հարցում կասկածի տակ դնել ԱՄՆ բարոյական կերպն ու դիրքորոշումը»,-ասված է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահի հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ամերիկա-թուրքական բարեկամության խմբի անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանը արդեն իսկ հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Նրա կարծիքով՝ Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին և ճանաչի իր պատմությունը:
ArmAr.am












