Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Ադրբեջանցիների հերթական կրակահերթի արդյունքում զինծառայող է սպանվել

Մարտ 2, 2010թ. 17:15

Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում թիվ N զորամասի գնդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը (ծնված 1981թ.), հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային գնդակային վիրավորում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կատարվում է հետաքննություն:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն