Ադրբեջանի իշխանությունները վախենում են կրոնի ազդեցության մեծացումից
Ադրբեջանի ղեկավարության պահանջով պաշտոնյաների աշխատասենյակներից հավաքել են կրոնական խորհրդանիշները` ասույթներ Ղուրանից` գեղագրական նկարների տեսքով:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալության աղբյուրը: Բանն այն է, որ մինչ օրս Ադրբեջանում կրոնական խորհրդանիշների առկայությունը պարտադիր էին պաշտոնական աշխատասենյակներում: Դրանք, իհարկե, «մատուցվում» էին Հեյդար և Իլհամ Ալիևների դիմանկարների և երկրի պետական դրոշի հետ միասին:
Այն, որ Ադրբեջանի իշխանությունները արգելել են կրոնական խորհրդանիշերի առկայությունը, հուշում է այն մասին, որ իշխանությունները լրջորեն մտահոգ են հասարակական կյանքում և պետական հաստատություններում կրոնի ազդեցության մեծացմամբ: Քանի որ այդ կերպ աշխարհիկ իշխանության ազդեցությունը կարող է թուլանալ: Իշխանությունը առավելապես վախենում է, որ այդ գործընթացը կարող է դառնալ անկառավարելի:
ArmAr.am












