Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելանում է

Մարտ 2, 2010թ. 17:40

14_07-ArtsaghԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, 2009թ.  երկրորդ, երրորդ եւ չորրորդ եռամսյակներում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 10%-ով ավելացել է 2008թ. համանման ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ մամուլի ծառայությունը:

Շարունակում է ընդլայնվել ԼՂՀ այցելող օտարերկրացիների աշխարհագրությունը: Անցյալ տարի առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել  զբոսաշրջիկներ  Մոզամբիկից, Գայանայից, Մավրիտանիայից, Վենեսուելայից: Այցելուների շրջանում գերակշռում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Հնդկաստանի, ԱՊՀ երկրների` մասնավորապես Ռուսաստանի եւ Թուրքմենստանի քաղաքացիները:

Այս տվյալները վկայում են այն մասին, որ արտասահմանյան երկրների և նրանց քաղաքացիների մոտ շարունակում է աճել հետաքրքրությունը Արցախի նկատմամբ: Այդ գործընթացին նպաստում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի, երկրի պատմության, ԼՂՀ-ում ժողովրդավարական սկզբունքների արմատավորման մասին միջազգային տարբեր զանգվածային տեղեկատվության միջոցների հավաստի տեղեկատվությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն