Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հոգևոր առաջնորդների ժողով` Բաղդադում

Մարտ 2, 2010թ. 17:58

Իրաքի հայոց թեմի առաջնորդն ընտրվել է Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհրդի Գլխավոր քարտուղար

Իրաքի հայոց թեմի տեղեկացմամբ, փետրվարի 9-ին, Բաղդադում, Ս. Կարապետ հայկական եկեղեցում տեղի ունեցավ Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների ժողով, որի արդյունքում ստեղծվեց Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհուրդ: Խորհրդի կազմում են 2 պատրիարքներ, 26 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ` ներկայացնելով Իրաքում առկա 30 քրիստոնեական-եկեղեցական համայնքերը:

Խորհրդի Գլխավոր քարտուղար միաձայն քվեարկությամբ ընտրվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը:

Նորաստեղծ Խորհրդի նպատակն է համատեղել Եկեղեցիներին և պետությանը վերաբերող խնդիրներում Իրաքի Եկեղեցիների կարծիքները, դիրքորոշումները և որոշումները` պահպանելու և զորացնելու քրիստոնեական ներկայությունը և խթանելու համագործակցությունը, ինչպես նաև աշխուժացնելու միջկրոնական երկխոսությունն ու հարաբերությունները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն