Գլխավոր » Լրահոս

«Նախընտրելի են այն պաշտոնները, որը զբաղեցնողն ամեն օր կարող է մտնել իր հայրենակցի գրպանը»

Մարտ 2, 2010թ. 19:10

Դիմելով լրագրողներին Քաղծառայության պետ Մանվել Բադալյանն ասել է. «Բոլորս էլ ուսանող կամ աշակերտ ենք եղել, գիտենք, որ մրցույթը ամբողջությամբ չի կարող  օբյեկտիվ լինել: Բացի այդ` որակյալ թեստեր գրելու համար նաև ժամանակ է հարկավոր: Օգնեք, նոր համակարգ է»:

Նա նկատել է, որ իրենք ամենևին էլ հուսահատված չեն, դեռ մի բան էլ  լավատեսորեն են տրամադրված:

Մանվել Բադալյանն անդրադարձել է նաև Վերաքննիչ պալատի հայտնաբերած չարաշահումներին,  ասելով.«Մինչ Պալատը տարվա ընթացքում փորձում է գտնել չարաշահումները, մենք մրցույթների միջոցով արդեն իսկ տեսնում են, թե ո՞ր մարմիններում են առավել հավանական չարաշահումները: Մրցույթների դիմումների քանակով մենք ցուցիչ ունենք, և տեսնում ենք, մեր հայրենակիցները ո՞ր պաշտոններն են հատկապես սիրում, ո՞ւր են ձգտում: Մարդիկ ընտրում են բոլոր այն պաշտոնները, որը զբաղեցնողն ամեն օր կարող է մտնել որևէ հայրենակցի գրպանը` ստուգող, լիցենզավորող, դիմումի պատասխանող»,- հավաստեց Բադալյանը:

Սրանց կողքին, քաղծառայության պետի խոսքերով, թափուր են մնում իրենց կարևորությամբ չզիջող պաշտոնները, և շատ դեպքերում այդ պաշտոններին դիմողներ չեն էլ լինում:

Բադալյանը նաև ուրախությամբ նշեց, որ ՔԾ-ն 2009-ին եղել են վերահսկիչ պալատի ուսումնասիրության ծրագրում ընդգրկված մարմիններից մեկը, և բացի տեխնիկական խնդիրներից որևէ նկատառում չի եղել:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն