Գլխավոր » Լրահոս

Վարչապետն ընդունել է Միջպետական բանկի նախագահին

Մարտ 2, 2010թ. 19:55

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն  ընդունել է Միջպետական բանկի  նախագահ Իգոր Սուվորովին:

Բանկի նախագահը վարչապետին  է  ներկայացրել  բանկի  գործունեությունը եւ ռազմավարությունը, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Կողմերն  անդրադարձել  են  «Նաիրիտ գործարան»  ՓԲԸ-ի խնդիրներին,  զարգացման հեռանկարներին եւ ներդրումային ծրագրերին, ինչպես նաեւ գործարանի նորագույն տեխնոլոգիաներով  վերազինման գործընթացին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել  աջակցել  բանկի գործունեությանն  առնչվող հարցերի լուծմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն