Գլխավոր » Լրահոս

Օլեգ Եսայանը հանդիպել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինին

Մարտ 2, 2010թ. 20:39

Ս. թ. մարտի 1-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ:

Իգոր Լեւիտինը, շնորհավորելով Օլեգ Եսայանին Ռուսաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ, հայտնել է, որ վերանորոգումից հետո մարտի 1-ից վերսկսել է աշխատանքը «Վերին Լարս» մաքսային կետը, ավարտվում է «Կովկաս» նավահանգստում նոր մաքսային տերմինալի կառուցումը: Նա ընդգծել է, որ ռուսական կողմից կատարվող այդ աշխատանքները թույլ կտան ոչ միայն զգալիորեն ավելացնել բեռնափոխադրումների ծավալները երկու երկրների միջեւ, այլեւ կնպաստեն փոխադրվող ապրանքների ինքնարժեքի զգալի նվազմանը:

Դեսպան Եսայանը շեշտել է «Վերին Լարս» տրանսպորտային անցակետի բացման կարեւորությունը Հայաստանի տնտեսության համար: Նա նաեւ հավելել է, որ «Կովկաս» նավահանգստում նոր մաքսային տերմինալի կառուցման գործընթացը գտնվում է ՀՀ կառավարության առանձնահատուկ ուշադրության ներքո եւ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին այդ աշխատանքների իրականացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն