Անդրկուլիսյան պայքար «Օսկարի» համար
Մարտ 3, 2010թ. 08:30
Ամերիկյան կինոակադեմիան «Փոթորկի տիրակալը» ֆիլմի պրոդյուսեր Նիկոլաս Կարտյեին արգելել է մասնակցել «Օսկարի» հանձնման արարողությանը, քանի որ նա ժյուրիի անդամներին էլ.փոստի միջոցով կոչ է արել չքվեարկել «Ավատարի» օգտին: «Փոթորկի տիրակալը» ֆիլմը ևս, «Ասոշիեյթեդ Փրես»-ի տեղեկացմամբ, ներկայացված է մրցանակի: Եվ եթե այն արժանանա մրցանակի, Կարտյեին կթույլատրեն ստանալ ցանկալի արձանիկը:
ArmAr.am












