Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Դավութօղլու.«ԱՄՆ-ը Ցեղասպանության բանաձևի ընդունումը Թուրքիայի վրա բանեցնում է որպես ճնշման լծակ»

Մարտ 3, 2010թ. 09:30

output_fileԹուրքական մամուլի ուշադրության կենտրոնում մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն է:

Հայոց ցեղասպանությունը դատապարտող N252 բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին ու Մարկ Քըրքը: Հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը հայտարել է, որ ինքը հակված է բանաձևի ընդունմանը:

Տեղեկացնենք, որ այս պահին բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվը հասնում է 135-ի:

Թուրք լրագրողները նախօրեին Եգիպտոս մեկնող  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն օդանավում խնդրել են անդրադառնալ  քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձևին: Ի պատասխան հարցին, Դավութօղլուն  նկատել է, թե ԱՄՆ-ը բանաձևի ընդունումը Թուրքիայի վրա բանեցնում է որպես ճնշման լծակ: Ապա հավելել, թե ինքը հույսեր չունի, որ թուրք-ամերիկյան լարվածությունը կթուլանա:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն