Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Դեվլեթ Բախչալի. «Հայերն այդ արձանագրություններով մեզ սեղմել են պատին»

Մարտ 3, 2010թ. 10:00

thumb190_20100302043838037Թուրքիայի խորհրդարանականներն անչափ անհանգստացած են մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմամբ։ Այդ փաստը նրանք անմիջականորեն կապում են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ և կարծում են, որ դրանով ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

«Ես իշխանություններին կոչ եմ անում հայ-թուրքական արձանագրությունները  անհապաղ հետ վերցնել խորհրդարանից և չեղյալ համարել դրանք»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի  «Ազգային միասնություն» կուսակցության ղեկավար Դեվլեթ Բախչալին։
«Հայերն այդ արձանագրություններով մեզ սեղմել են պատին, իսկ ԱՄՆ-ն օգտվում է դրանից՝ շարունակելով շանտաժի ենթարկել մեզ։ Ամեն տարի ԱՄՆ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, հետո Թուրքային հանգստացնում է, որ չի արտասանել «Ցեղասպանություն» բառը. այդպես ամեն տարի։ Մի՞թե պարզ չէ, որ ԱՄՆ-ն այդ կերպ փորձում է ստիպել Թուրքիայի խորհրդարանին, որ քննարկի արձանագրությունները և որոշում կայացնի՝ հօգուտ Հայաստանի միակողմանի զիջումների մասին»,-ասել է Բախչալին։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն