Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն

Նախիջևանի հայության վերջին ամրոցը` Ազնաբերդ

Մարտ 3, 2010թ. 12:00

1990_the_church_of_galleryfullԲնիկ հայկական տարածք Նախիջեւանի՝ թուրք-համայնավարական խարդավանքով Ադրբեջանին բռնակցումից անմիջապես հետո, խորհրդային կոչվող յոթ տասնամյակներում, քողարկվելով «,բարեկամության,, եւ «,եղբայրու­թյան,, կեղծ դիմակներով, Ադրբեջանն իրականացրեց իր վաղեմի երազանքներից մեկը՝ երկրամասի իսպառ հայազրկումը: Դեռեւս 1920-ական թվականներին կառա­վարական մակարդակով արգելվեց տարածքից 191Ց–20թթ. բոնագաղթւսծ հատկապես խոշոր հայ­կական բնակավայրերի՝ Կզնութի, Այլապատի, Աստապատի, Շահկերտի (Ղազանչի) Աբրակունիսի եւ այլ գյուղերի բնակիչների վե­րադարձը իրենց հայրենի օջախ­ները։ Արդյունքում՝ դարասկզբին Նախիջեւանի բնակչության կեսից ավելին կազմող հայության թիվը զգալիորեն նվազեց։ Այնուհետեւ հետեւողականորեն տարվող հատուկ քաղաքականության հետևանքով հայության թիվը տարի­ների ընթացքում ավելի ու ավելի նվազեց, իսկ 1988թ. նոյեմբեր­յան դեպքերի նախօրյակին կազ­մում Էր ընդամենը 1.5 տոկոս։ Կես տոկոսը կազմում Էին Նախիջեւան, Ջուլֆա քաղաքներում եւ պատմա­կան Գողթնի տարածքի գյուղերում (Ցղնա, Փառակա, Բիստ, վերին Ազա, Դեր, Ռամիս, Տանակերտ, Ալահի, Մեսրոպավան) պահպան­ված հայության բեկորները, իսկ մեկ տոկոսը (շուրջ 1200 մարդ) բնակվում էր պահպանված միակ հայաբնակ խոշոր բնակավայրում՝ Ազնաբերդ գյուղում։

Ազնաբերդը (բարբառով՝ Ըզնաբերդ, սխալ գրությամբ՝ Զնաբերդ) տեղադրված էր Վայքի լեռնաշղթայի հարավային ստո­րոտին, Նախճավան գավառի հյուսիսային մասում՝ պատմական Վասպուրական, Սյունիք, Այրարատ աշխարհների մի յուրօրինակ հանգույցում։ Գյուղի անունը ստու­գաբանվում է հին հայերենի ազն (ցեղ,  տոհմ,  սերունդ,  ազգ) եւ  բերդ արմատներով, բառացի նշա­նակում է ազգի բերդ, տոհմաբերդ։ Գյուղանվան մեզ հայտնի ամենա­հին հիշատակության մասին տե­ղեկություն է տալիս Ղետնդ Ալիշանը իր նշանավոր «,Սիսական,, աշխատության մեջ։ Այդ վավե­րագիրը քաղված է Իտալիայի Ջենովա քաղաքի  Ս. Բարդուղիմեոս հայկական     եկեղեցու     բակում գտնվող ազնաբերդցի մի վաճա­ռականի՝ Անանիայի որդի Հայրապետի 1687-ին թվագրվող տապա­նաքարից։ Ալիշանը միաժամանակ նշում է,  որ   գյուղը շատ հին հայկական  բնակավայր   է։   Մեծ պատմաբան-աշխարհագրագետի կարծիքն են հաստատում Ազնա­բերդի տարածքում պահպանված պատմական     հուշարձանները։Պատմաբան Արգամ Այվազյանի վկայությամբ,   դրանք   9-10-րդ, 10-13-րդ դարերին եւ ավելի վաղ շրջանների՝ ընդհուպ մինչեւ Ք.ծ.ա. 2-րդ, 3-րդ հազարամյակներին են վերաբերում։

Ազնաբերդի պահպանված պատմաճարտարապետական հուշարձաններից են Ս.Գրիգոր եկե­ղեցին (Ժամ), Թովմա Առաքյալի վանքը (Վանք, Թոփառաքել), Ս. Հովհաննես (Սռվանես), Ս.Հակոբ (Սրգագոփ), Ս.Հռիփսիմե մա­տուռները, երկու գերեզմանատները, մի քանի հնավայրեր, բրոնզի դարի չորս բերդերը, որոն­ցից ամենամեծն ու նշանավորը Ճահուկ բերդն է։ Ս.Գրիգոր եկե­ղեցում պահպանվել էին Հարու­թյուն եւ Հակոբ Հովնաթանյանների որմնանկարները, որոնք ստեղծ­վել են 17-րդ դարի կեսերին, երբ Շահ Աբասի կազմակերպած (1604թ.) բռնագաղթից տասնամ­յակներ հետո գյուղը կրկին վե­րականգնվել է։

Ազնաբերղցիները խոսում էին Վայոց Ձորի եւ Նւսխիջեւանի հյուսիսի հայկական գյուղերի (Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Խա­չիկ, Գնդեվազ, Կեչուտ, Օծոփ եւ այլն) բնիկ բարբառով՝ Վայոց Ձո րի խոսվածքով, որն իր հատկա­նիշներով միջանկյալ դիրք է գրա­վում ԱրցախՍյունիքի եւ Արա­րատյան բարբառների միջեւ։

Ազնւսբերդցիներն իրենց հող ու ջրին ամուր կառչած մարդիկ էին, նրանց չէին ընկճել ո՛չ անցյալ դարերի բռնագաղթերն ու հարստահարումները, ո՛չ դարասկզբի օսմանյան արյունարբուների ներ­խուժումները, ո՛չ էլ խորհրդային Ադրբեջանի, վերջին տասնամյակ­ներում արդեն բացահայտ եւ լկտի չափերի հասած ճերմակ ցեղա­սպանության քաղաքականությու­նը, որին զոհ գնացին Նախիջեւանի շուրջ յոթ տասնյակ հայկական բնակավայրերը

Ազնաբերդցիները երբեք չէին հաշտվում մայր Հայաստանից անջատ ապրելու իրենց բաժին հասած նվաստացուցիչ վիճակին։ Եվ պատահական չէր, որ 80-ականների վերջին, ըմբոստանալով տե­ղական վարչահրամայական մեքե­նայի դեմ, նրանք անջատվեցին հարեւան ադրբեջանական գյու­ղերին բռնակցված կոլտնտեսու­թյունից, ճշտեցին իրենցից բոնագրավված արոտավայրերի եւ ոռոգման ջրերի հարցը, որոնք նույն վարչահրամայական մեքենայի միջամտությամբ ժամանակին իբր «,եղբայրաբար,, կիսվել էին հարեւանների հետ։ Ապա, 1986 թվականի գարնանը, փաստորեն Արցախյան շարժումից դեոեւս եր­կու տարի առաջ, հավատալով «,պերեստրոյկային,, զյուղի բնակ­չության ամբողջ չափահաս մասը նամակով եւ ստորագրություններով դիմեց Կրեմլ՝ Հայաստանի հետ վերամիավորվելու խնդրանքով։

Շատ չանցած Մոսկվայի կարգա­դրությամբ Բաքվից ժամանեց «,հատուկ առաքելության,, բազ­մազգ մի հանձնախումբ եւ, իբր, հանգստացնելով հուզված ժողովրդին, գնաց։ Սակայն ազնաբերդցիները չհավատացին այդ հերթական կեղծ խոստումներին։ Հույսները դնելով միայն իրենց վրա՝ գյուղի ինքնապաշտպա­նության ջոկատները գիշերցերեկ հերթապահում էին գյուղի շրջա­կայքում։ վրա հասավ 88-ի նո­յեմբերի 22-ը. բաշիբոզուկների մի քանի ոհմակներ մթնշաղի հետտարբեր տեղերից շարժվեցին դեպի գյուղ, բայց դեռ նրա մատույցնե­րին չհասած, խաղողի այգիներում անսպասելի հակահարված ստա­ցան եւ խայտառակ ձեւով նահան­ջեցին՝ իրենց հետ տանելով 3 սպանված եւ 7-8 վիրավոր։ Միայն Հայաստանից սպասվող կազմա­կերպված օգնության բացակայու­թյունը, խորհրդային բանակի բացահայտ ադրբեջանամետ վե­րաբերմունքն ու Հայաստանին հասած անսպասելի մեծ արհավիրքը` երկրաշարժը, հուսալքեց ազնաբերդցիներին

Տեղահանությունից հետո ազնաբերդցիներին ամբողջությամբ բնակեցրին իրենց բնօրրանից ոչ հեռու գտնվող վայքի Գյուլստան (այժմ` Վերին Ազնաբերդ) գյուղը, նույն շրջանի Զեյթա (Զեդյա), մասամբ՝ Եղեգնաձորի Ալայազ (Հին Եղեգիս) եւ Շիդլու (Եղեգնավան)լքված գյուղերը, փոքրա­թիվ խմբերով բնակություն հաս­տատեցին նաեւ Վայոց Ձորի, Արա­րատյան դաշտի, Կոտայքի տասն­յակ բնակավայրերում եւ Երեւան քաղաքում։

Այսպես կոչված Նախիջեւանի Հանրապետության ժամանա­կակից քարտեզներում այլեւս չկա Ազնաբերդ անունը կրող գյուղ, ադրբեջանցի կեղծարարները, որոնք մի ժամանակ, իբր, հա­մոզված էին «,Ազնաբյուրտ,, գյուղանվան «,ադրբեջանական ար­մատներ,, ունենալու մեջ, այսօր, հավանաբար իրենք իսկ չհավա­տալով սեփական ստին, գյուղը վերանվանել են Զալխանդարա

…88-ի աշնանը խորհրդային բանակին միացած ադրբեջանական շնագայլերի ոհմակներին հաջող­վեց հայությունից խլել Նախիջևանի ճերմակ եղեռնից փրկված վերջին հայաբնակ խոշոր գյուղը։ Հայոց Նախիջեւանն իր մայրա­մուտն ապրեց Ազնաբերդի անկմամբ, սակայն, ինչպես Արցախում կռվող ազնաբերդցի մի ազատա­մարտիկ էր ասում, մի գեղեցիկ օր Ազնաբերդից էլ կծագի նախիջեւանահայության նոր արշալույսը

Արտակ Վարդանյան


Դիտել Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն