Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Milliyet. «Ալիեւի և Աբիեւի ռազմատենչ հայտարարությունները դատարկ խոսքեր են»

Մարտ 3, 2010թ. 12:50

7-150x150Թուրքական Milliyet-ի թղթակից Սեմիհ Իդիզն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարություններին եւ անվանել դրանք պարզապես դատարկ խոսքեր։

Հրապարակման մեջ նշվում է, որ միայն ադրբեջանական կողմի միլիարդների հասնող ռազմական ծախսերը չեն կարող երաշխավորել պատերազմի դեպքում Ադրբեջանի հաղթանակը, քանի որ հաղթանակը կապված է մարդկային գործոնի հետ։

«Իսկ ադրբեջանական բանակի մասին միջազգային զեկույցները ստիպում են մեզ, որ լրջորեն կասկածենք, թե Ադրբեջանը միայնակ կարող է հաղթել պատերազմում։ Բացի դրանից, հայտնի չէ, թե Ադրբեջանը պատերազմ սկսելու պարագայում որ երկրից է ռազմական կամ դիվանագիտական աջակցություն ստանալու։ Մի՞թե Ադրբեջանին օգնության կգա թուրք-հայկական սահմանը պահող Ռուսաստանը։ Բաքուն տեսնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դանդաղեցման համար ԱՄՆ-ը բարկացած է Թուրքիայի վրա եւ իր հայացքը կհառի դեպի Մոսկվա։ Բայց տրամաբանությանը հակառակ է, որ Բաքվի ռազմական գործողություններին Մոսկան կաջակցի։ Հայտնի է, որ Բաքվին չի աջակցի Մինսկի խմբի անդամաներից որեւէ երկիր։ Ադբեջանին կրոնակից Իրանից աջակցությունը սպասելը նույնպես անհավանական է։ Ադրբեջանական փոքրամասնության ազգայնականների հետ խնդիրներ ունեցող Իրանը նաեւ մոտ հարաբերություններ ունի Երեւանի հետ։ Մնում է Թուրքիան։ Պատերազմի դեպքում հնարավոր է, որ Ադրբեջանը թուրք ազգայնական հատվածից օգնություն ստանա։ Հնարավոր է նաեւ՝ դիվանագիտական աջակցություն, սակայն Բաքուն ենթադրում է, որ Անկարան բացահայտ ռազմական աջակցություն ցույց չի տա։

Այլ կերպ ասած՝ Ղարաբաղի հարցը ուզած-չուզած լուծվելու է դիվանագիտական ճանապարհով, իսկ Ալիեւի եւ Աբիեւի ռազմատենչ հայտարարությունները դատարկ խոսքեր են:

Մեր ադրբեջանցի եղբայրները բարկանան էլ՝ միեւնույնն է, պետք է նշենք, որ նրանց ղեկավարների խոսքերը բոլորովին իրատեսական չեն»,-ավարտում է իր հրապարակումը Սամիհ Իդիզը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն