Թուրքերը «զինվում» են` արխիվները բացելուց առաջ
Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատատությունների խորհրդի (YOK) թույլտվությունը ստանալուց հետո Նևշեհիր համալսարանում Հայոց լեզվի և գրականության ամբիոն հիմնելու ուղղությամբ սկսեցին աշխատանքներ իրականացվել: ԲՈՒՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Ֆիլիզ Քըլըչը հայտնել է, որ իրենց համալսարանում հայոց լեզվի և գրականության, եբրայերեն լեզվի և գրականության, հունարեն լեզվի և գրականության ու արաբերեն լեզվի և գրականության բաժիններ բացելու առաջարկով իրենք դեռ 2009-ին էին դիմել «YOK»-ին:
Եվ այժմ, թուրքական «Սաբահ»-ի տեղեկացմամբ հայագիտության ամբիոնը պատրաստ է սկսել իր աշխատանքները, բայց բավականաչափ մասնագետներ չկան:
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է ԲՈՒՀ-ի ռեկտորը: Նա նաև շեշտել է, որ իրենց նման գործունեությամբ իրենք
հզորացնելու են Թուրքիայի արտգործնախարարությանն ու նպաստելու են, որ Թուրքիան ճկուն արտաքին քաղաքականություն իրականացնի իր հարևանների հետ:
Համալսարանի պրոֆեսորներից մեկն էլ ասել է, որ հայկական ամբիոնի բացումը քաղաքական լուրջ նպատակներ է հետապնդում.«Եթե վաղը արխիվները բացվեն, ո°վքեր են ուսումնասիրելու: Դրանք ուսումնասիրելու համար մասնագետներ են հարկավոր»:
ArmAr.am












