Ուկրաինան հրաժարվել է ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը
Մարտ 3, 2010թ. 13:55
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հրաժարվելու մասին: «Ես ժամանակին արտահայտվել եմ, որ մենք դեմ ենք երկակի ստանդարտների քաղաքականությանը»,- ասել է նախագահը` մանրամասնելով, որ ի նկատի ունի սերբական ինքնավար երկրամաս Կոսովոյի եւ Մեթոխիայի անկախության հարցը, որը պաշտոնական Կիեւը չի ճանաչել:
ArmAr.am












