Սենատորները կողմ են Ցեղասպանության ճանաչմանը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը նամակ էր հղել ԱՄՆ-ի կոնգրեսականներին` կոչ անելով Հայոց Ցեղասպանության փաստն օգտագործել որպես կանխարգելիչ միջոց՝ հետագայում նման եղեռնագործությունները բացառելու համար։ ԵՀՄՖ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ նամակը մի շարք սենատորների և կոնգրեսականների կողմից դրական արձագանք է ստացել:
Հյուսիսային Կարոլինայի նահանգի կողմից սենատոր տիկին Քեյ Ռ. Հագանը ԵՀՄՖ-ի պատասխան նամակում նշել է.«Խոստանում եմ Ձեր հայտարարությունը ներկայացնել, երբ ցեղասպանության բանաձևը կքննարկվի ԱՄՆ մեծ Սենատում: Այս բանաձևը կոչ է ԱՄՆ կառավարությանը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»։ Սենատոր Բարբարա Բոքսերն էլ գրում է. «Հարգելի պարոն Գրիգորյան, շնորհակալություն Հայոց ցեղասպանության հարցով ինձ դիմելու համար: Կոնգրեսում աշխատելու ընթացքում ես արել եմ ամեն ինչ 1915-1923թթ.-ին կատարվածը ցեղասպանություն կոչելու համար: Ուզում եմ, որ Դուք վստահ լինեք, որ ես կաշխատեմ ու կանեմ ամեն ինչ այս կարևոր բանաձևի զարգացման շուրջ: Իմացեք, որ ես միշտ շարունակելու եմ Հայոց ցեղասպանության բանաձևի պաշտոնական հաստատման սատարումը, այքան ժամանակ, որքան կլինեմ ԱՄՆ-ի սենատոր»:
Համանման պատասխաններ են ստացվել նաև սենատորներ Յոզեֆ Լիբերմանից, Ալ Ֆրանկենից , Ջոն Կորնինից, Լինդսեյ Գրահամից և այլոց կողմից:
ArmAr.am












