Ղրղզ «պայծառատես» ակադեմիկոսը
«Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում Ղրղզստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբդիլդաջան Ակմատալիևը (Աբդիլդաջան Ակմատալիևը) մի «զգացական-գիտախառն» գնահատական է տվել Ադրբեջանին, որ ArmAr.am-ի ընթերցողներին կհետաքրքրի` ղրղզ ակադեմիկոսի գիտական չափանիշները գնահատելու առումով: Նա, խոսելով Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման մասին, ասել է. «Այն, որ ներկայումս Ադրբեջանը տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է, իրականություն է: Այդ ամենը ես իմ աչքով եմ տեսել, երբ գտնվում էի Ադրբեջանում, իսկ իմ հանդիպումը նախագահ Իլհամ Ալիևի հետ երբեք չի ջնջվի իմ հիշողությունից»:
Երանի տանք ղրղզ ակադեմիկոսի հիշողությանը և զարմանանք նրա այն հատկության վրա, որ թույլ է տալիս, մեկ երկրում լինելով, գլխի ընկնել ամբողջ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության մասին:
ArmAr.am












