Թուրքերն այս անգամ չափից ավելի են իրար անցել
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման փաստից թուրքերն այս անգամ չափից ավելի են իրար անցել։ Սրանք նախ սկսեցին մատ թափ տալ ԱՄՆ-ի վրա, թե՝ հարաբերությունները կխզենք, առանց մեզ ո՞նց եք «դիմանալու» և այլն։ Հետո սկսեցին համոզել, թե մենք լավն ենք, մեզ լսեք, հայերի հետ գործ չունեք։ Հիմա էլ անցել են շողոքորթման, թե՝ հավատում ենք, որ մեզ հուսախաբ չեք անի։
Կարելի է մտածել, թե ԱՄՆ-ն սրանց մեծ-մեծ խոստումներ է տվել, հիմա էլ փորձում է հուսախաբ անել ։
«ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևը Կոնգրեսի օրակարգ մտցնելը հիասթափեցրել է Թուրքիային»,- այդ մասին հայտարարել է ԱՄՆ ում գտնվող թուրք պատվիրակության անդամներից մեկը` ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շուքրյու Ալեքդաղը։ Նա նշել է, որ դրանով ԱՄՆ ոչինչ չի շահի, բայց շատ բան կկորցնի. «Եթե հաշվի առնենք այն խնդիրները, որ ԱՄՆ-ն ունի Մերձավոր Արևելքում, ապա պարզ է, որ այդ տարածաշրջանում ավելի կարևոր պետություն, ինչպիսին Թուրքիան է, չկա»,-ասել է նա։
Շուքրյու Ալեքդաղի կարծիքով, եթե կոմիտեն նույնիսկ ընդունի այդ փաստաթուղթը, ապա ԱՄՆ վարչակազմը կկասեցնի փաստաթղթի հաստատումը.«Մենք դեռևս հավատում ենք ԱՄՆ-ին և հույս ունենք, որ հուսախաբ չենք լինի։ ԱՄՆ-ն չպետք է կորցնի թուրք ժողովրդի վստահությունը։
ArmAr.am












