Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Սումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ Թբիլիսիում

Մարտ 3, 2010թ. 15:15

Սումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Հայ առաքելական Ս. Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, բազմաթիվ վիրահայեր ս.թ. մարտի 2-ին այցելել են հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջեվանքի պանթեոն, որտեղ Վրաստանում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ է դրվել հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի վարչությունը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:

Երեկոյան, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված դասական երաժշտության համերգ: Կոմիտասի, Խաչատրյանի, արեւմտաեվրոպական դասականների ստեղծագործությունները կատարել են վրաստանաբնակ տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտները, ասմունքային կատարումներով հանդես են եկել Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանները:

Փետրվարի 28-ին Թբիլիսիի հայ առաքելական Ս. Էջմիածին եկեղեցում, նաեւ վիրահայոց թեմին պատկանող բոլոր եկեղեցիներում կատարվել են պատարագի եւ հոգեհանգստյան արարողություններ` ի հիշատակ եղերական իրադարձությունների անմեղ զոհերի:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն