Գլխավոր » Լրահոս

Աշխատանքի նոր մեթոդաբանություն

Մարտ 3, 2010թ. 15:40

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել  «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ խորհրդի   նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր,  այդ թվում` ՙԶարգացման հայկական գործակալության բարեփոխումների հայեցակարգը՚:

«ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել գործակալության 2009 թ.  գործունեության  տարեկան հաշվետվությունը: Նա մասնավորապես նշել է, որ 2009 թ. գործակալության կողմից իրականացվել են ծրագրերի նախապատրաստման, ներուժային ներդրողների որոնման եւ նրանց հետ բանակցությունների վարման, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության, ինչպես նաեւ ներդրողների սպասարկման աշխատանքներ:

Հաստատվել է նաեւ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2010 թ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է մի շարք կարեւոր ծրագրերի իրականացում թիրախային ոլորտներում   ներդրումների ներգրավման  եւ արտահանման  խթանման  նպատակով:

Անդրադառնալով  գործակալության   կողմից տարվող աշխատանքներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած վերջինիս գործունեության մեջ  նկատվում են դրական տեղաշարժեր,  գործակալությունը պետք է առավել  ակտիվ եւ նպատակային գործունեություն ծավալի,  խնդիրները պետք է լինեն  հստակ,   չափանիշները` ավելի   հասկանալի, իսկ  աշխատանքի  արդյունքները` չափելի:  Ըստ վարչապետի`  անհրաժեշտ է աշխատանքի   նոր մեթոդաբանություն մշակել Գործակալության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Կարեւորվել է  ներկայացուցիչների ինստիտուտի դերը` տեղեկատվության ապահովման եւ փոխանակման, շուկայի  ուսումնասիրության եւ ներդրողների հայտնաբերման  նպատակով:  Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը առանցքային է համարել ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով դեսպանատների ու դիվանագիտական    ներկայացուցչությունների հետ ակտիվ համագործակցությունը:

Ի թիվս օրակարգային այլ հարցերի  նիստում հաստատվել է նաեւ  ՙԶարգացման հայկական գործակալություն՚ ՓԲԸ Տնտեսական գործունեության արդյունավետ վարման եւ աջակցման միջոցառումների իրականացման ծրագրի 2010 թվականի ծախսերի նախահաշիվը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն