Գլխավոր » Լրահոս

Ա. Բաղդասարյանն ընդունել է ՌԴ զինագործների միության փոխնախագահին

Մարտ 3, 2010թ. 16:30

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գործարար խորհրդի նախագահ, Ռուսաստանի դաշնության զինագործների միության փոխնախագահ Ալեքսանդր Նոզդրաչովի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև` ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն