Պայմանագիր` Իրանի «Ազար» նավթահորի ու «Ռուսգազարդ»ի միջև
Մարտ 3, 2010թ. 17:00
Իրանն այս ամիս պայմանագիր է կնքելու ռուսական «Ռուսգազարդ» հետ` «Ազար» նավթի հանքահորը զարգացնելու վերաբերյալ:
«Ռուսգազարդ»-ի մամուլի խոսնակը հաստատել է, որ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ, ասելով.«Մենք կշարունակենք բանակցել հանքահորի հիմնարար զարգացման ծրագրի շուրջ մինչեւ մարտի վերջը»:
Իսկ Իրանի նավթի ազգային ընկերության Նավթի եւ գազի վերահսկման բաժնի տնօրեն Բահման Սորուշին հայտարել է, որ այս ամսվա վերջին «Ազար» նավթի հանքահորի զարգացման վերաբերյալ պայմանագիր կստորագրվի ռուսական կոնսորցիումի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին «Ռուսգազարդ»-ը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել Իրանի նավթի ազգային ընկերության հետ իրանական Ազար եւ Շանգուլ նավթահորերի զարգացման ուսումնասիրման վերաբերյալ:
ArmAr.am












