Գլխավոր » Լրահոս

ՀՀ ՊՆ-ն հակադարձում է ադրբեջանական ապատեղեկատվությանը

Մարտ 3, 2010թ. 16:41

pan_am_31423Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը: Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՀ ՊՆ մամլո ծառայությանը, մարտի 2-ին տեղեկություն են տարածել, թե իբր զինծառայողը սպանվել է հայկական դիքերում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, կան վիրավորներ, ձերբակալվածներ:
Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը սպանվել է հակառակորդի կողմից արձակված գնդակից: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն