ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել բիլիարդի մրցաշար
Մարտ 3, 2010թ. 17:20
Անցած շաբաթ Երեւանի բոուլինգ-բիլիարդ «Արենա» ակումբում ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացվել է ռուսական բիլիարդի միջազգային մրցաշար` ՀՀ ԱԳ նախարարության եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ:
Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Վրաստանի դեսպանությունների, ԼՂՀ ներկայացուցչության, ինչպես նաև` ՀՀ ԱԳՆ շուրջ երեսուն դիվանագետներ:
Մասնակցում էին նաեւ Ռուսաստանի, Բելառուսի և Թուրքմենստանի դեսպանները: Մրցաշարի հաղթող դարձավ ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
ArmAr.am












