Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Եգիպտացիները հայաստանյան շուկան ներդրումների համար համարում են գրավիչ

Մարտ 3, 2010թ. 18:04

MAR_8787 (1)Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ» խմբի նախագահ Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին: Խումբը հայտնի է Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Ամերիկայում եւ Ասիայի զարգացող շուկաներում իր բազմապրոֆիլ ներդրումային ծրագրերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԱՐՏՈԿ»-ի` հայաստանյան տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությանը վերաբերող հարցեր:

Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին հայաստանյան շուկան օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից համարել է գրավիչ: Նա Հանրապետության Նախագահին է ներկայացրել ներդրումային այն առաջարկությունները, որոնք Խումբը ցանկություն ունի կյանքի կոչել այստեղ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է մեր երկրի տնտեսությունում կատարվող օտարերկրյա ներդրումները եւ շահագրգիռ է բարեկամ Եգիպտոսի հետ խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում եւ տնտեսական փոխգործակցության բնագավառում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն