Գլխավոր » Լրահոս

Հայաստանի դեսպանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Մարտ 3, 2010թ. 18:14

Մարտի 1-ին Արգենտինայում եւ համատեղության կարգովª Ուրուգվայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Մոնտեվիդեոյում մասնակցել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորընտիր նախագահ Խոսե Մուխիկայի եւ փոխնախագահ Դանիլո Աստորիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Խոսե Մուխիկայի երդմնակալության արարողություններին մասնակցելու նպատակով Մոնտեվիդեո էին ժամանել Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Էկվադորի, Կոլումբիայի, Բոլիվիայի, Պարագվայի եւ հարավամերիկյան տարածաշրջանի այլ երկրների նախագահներ, բարձրաստիճան պատվիրակություններ եվրոպական, աֆրիկյան եւ ասիական երկրներից:

Խոսե Մուխիկայի երդմնակալության հաջորդ օրըª մարտի 2-ին, Հայաստանի դեսպանը մասնակցել է Ուրուգվայի Տուրիզմի եւ սպորտի նախարար Էկտոր Լեսկանոյի եւ փոխնախարարª մեր հայրենակից Լիլիան Քեշիշյանի կողմից պաշտոնի ստանձման արարողությանը:

Նախարար Լեսկանոն իր խոսքում հատուկ ընդգծել է արարողությանը Հայաստանի դեսպանի ու ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչների ներկայության փաստը:

Միջոցառման ավարտից հետո դեսպան Կարմիրշալյանը կարճատեւ զրույց է ունեցել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի եւ փոխնախագահ Դանիլո Աստորիի հետ: Ուրուգվայի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ու խորացնել երկու պետությունների միջեւ բազմակողմանի համագործակցությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն