Թաներ Աքչամ. «Թուրքիան Արձանագրությունները ստորագրել է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելու նպատակով»
«Հայաստանի Սահմանադրական դատարանը չի պնդել, որ արձանագրությունները հակասում են Սահմանադրությանը, ընդհակառակը` հաստատել է իշխանությունների որոշումը:
Անկարան Արձանագրությունների հաստատումն անհիմն կերպով կապում է ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի հետ: Դրանից ես եզրակացնում եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Արձանագրությունները ստորագրել է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելու նպատակով: Մինչդեռ Թուրքիան ինքն է գտնվում Ադրբեջանի ճնշման ներքո, կամ` Բաքվի դժգոհությունն օգտագործում է որպես պատրվակ:
Ընդհանուր առմամբ` Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանի փակումը ես համարում եմ բացարձակապես անառողջ երևույթ: Դա ոչ միայն չի օգնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլև իրավիճակը կթվածահարելու աղբյուր է հանդիսանում: Սահմանների շրջափակումն ընդամենը մեկ արդյունք ունի` Անկարան զրկված է ղարաբաղյան կարգավորման գործում դերակատարություն ունենալու հնարավորությունից, նրա ձեռքերը կապված են»,- ասել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում:
Պատմաբանն իր խոսքում կոչ է արել Անկարային` ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը չշաղկապել այլ նախապայմանների հետ:
ArmAr.am












