Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թաներ Աքչամ. «Ո՞րն է ավելի լավ` կրակե՞լ, թե՞ լիցքավորված պահել` սպառնալով կրակել»

Մարտ 3, 2010թ. 19:50

77-akchamԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում կարտաբերի՞ հայոց Ցեղասպանություն բառը հարցին, Թուրք պատմաբան Թաներ Աքչամն

ասել է. «Դժվար է ասել, թե ինչպես կվարվի Օբաման ապրիլի 24-ին: Բոլոր դեպքերում, դա զենք է, որով մեկ անգամ ես կրակում է: Պետք է որոշել` ո՞րն է ավելի լավ` կրակե՞լ, թե՞ լիցքավորված պահել` սպառնալով կրակել: Կարծում եմ` ԱՄՆը կընտրի երկրորդ տարբերակն այն նպատակով, որ Թուրքիային ստիպի փոխզիջումների գնալ: Այս տարի այդ փոխզիջումը կարող է լինել Հայաստանի հետ Արձանագրությունները վավերացնելը»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ-ի հայկական համայնքը չի ողջունում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը` Թաներ Աքչամն ասել է. «Ճիշտ չէ, երբ ասում են, որ Սփյուռքը չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել: Պարզապես նրանք զգուշանում են այն բանից, որ կարգավորման դեպքում Ցեղասպանության հարցը կարող է հետին պլան մղվել: Դժվար է պնդել, որ Արձանագրությունները կնպաստեն դրան, բայց Անկարան բազմիցս հայտարարել է, թե այդպես էլ կլինի: Կարծում եմ` Թուրքիայի համար լավ կլինի դադարեցնել այս անվերջ խաղերն ու քայլեր անել 1915 թվականի իրադարձությունները ճանաչելու և գործընթացը Ղարաբաղի հետ չկապելու ուղղությամբ»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն