Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Օբաման ընդունել է Հայոց ցեղասպանությունը

Մարտ 4, 2010թ. 08:30

e-obama-020909-0464Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի հաստատած հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի` 2009 թ. ապրիլի 24-ին կայացած զեկույցի և ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առաջիկա քվեարկության կապակցությամբ հայտնում է հետևյալը.

Իր զեկույցի եզրափակիչ մասում` Մեծ եղեռն եզրը երկրորդ անգամ օգտագործելուց անմիջապես հետո, Նախագահ Օբաման հստակորեն պնդել է, որ կատարված է եղել հայ ժողովրդին բնաջնջելու փորձ.

«Ոչինչ չի կարող հետ բերել նրանց, ովքեր  նահատակվեցին Մեծ եղեռնի ժամանակ: Սակայն վերջին իննսունչորս տարիների ընթացքում հայերի ներմուծած ավանդը խոյանում է որպես հայ ժողովրդի տաղանդի, դինամիզմի և տոկունության վկայություն և գերագույն պարսավանք նրանց, ովքեր փորձեցին բնաջնջել նրան»:

Անհրաժեշտ է իսպառ վերացնել միջազգային հանրությունում պարբերաբար շրջանառվող այն թյուր ըմբռնումը, թե Նախագահ Օբաման չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը:  ՀՀ փաստաբանների պալատը սույնով իր իրավական գնահատականն է տալիս Նախագահ Օբամայի զեկույցին:

1. «Ցեղասպանություն» եզրույթը համեմատաբար նոր է: Այն սահմանվել է 1944թ.-ին լեհ-հրեա իրավագետ Ռաֆայել Լեմկինի կողմից: Մինչ այդ ցեղասպանությանը զոհ դարձած յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի էր անվանում այն: Հրեա ժողովուրդը այն անվանել է Հոլոքոստ, իսկ մենք` հայերս, անվանել ենք այն Մեծ եղեռն:

2. Միավորված Ազգերի Կազմակերպության Ցեղասպանությանոճրագործության կանխման և դրա համար պատժի մասինԿոնվենցիայի 2-րդ հոդվածը, որն ընդունվել է 1948թ.-ին և ուժի մեջ է մտել 1951թ.-ին, սահմանում է ցեղասպանությունը որպես ցանկացածգործողությունª կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամկրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակիոչնչացման մտադրությամբ:

Նախագահ Օբաման օգտագործել է հայկական պատմական եզրույթը, որը հոմանիշ է ավելի ժամանակակից եզրույթին` ցեղասպանությանըՄեծեղեռն եզրն օգտագործվել է երկու անգամ և բնորոշվել է որպես հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ: Ակնհայտ է, որ Մեծ եղեռն հայկական եզրն Նախագահ Օբամայի կողմից օգտագործվել է ճիշտ այնպես, ինչպես մենք` հայերս ենք օգտագործում այն: Մեծ եղեռն, Հայոց ցեղասպանություն և Armenian Genocide եզրույթները մշտապես եղել են բացարձակ նույնական: Իրավական տեսանկյունից Նախագահ Օբաման նկարագրել է ցեղասպանությունը, քանի որ ըստ սահմանման` ժողովրդին ոչնչացնելու փորձը ցեղասպանություն է:

Թեև քաղաքական գործիչ Օբաման չօգտագործեց ցեղասպանություն բառը, սակայն Կոլումբիայի համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ Օբամա իրավաբանը հստակ ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների անունից ցանկանում ենք հայտնել մեր երախտագիտությունը Նախագահ Օբամային իր պատմական զեկույցի համար:

Հաշվի առնելով ցեղասպանության միջազգային ճանաչման նշանակությունը ցեղասպանության ոճրագործությունների կանխարգելման համար` գտնում ենք, որ Ժամանակն է առավել հստակ անվանել իրերն իրենց անուններով և դատապարտել Մեծ եղեռնըª հստակորեն բնորոշելով այն որպես ցեղասպանություն:  Այդ կապակցությամբ բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնությունը և կոչ ենք անում հաստատել բանաձևը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն