Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Օբամայի տեսակետը չի փոխվել

Մարտ 4, 2010թ. 09:20

us_congress_966834903Այսօր երևանյան ժամանակով ժամը 19:00-ին ԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովում պետք է քննարկվի, այնուհետև նաև քվեարկության դրվի  Հայերի Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձևը։
ԱՄՆ վարչակազմը բանաձևի քվեարկության առնչությամբ լռություն էր պահպանում։ Սակայն երեկ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայք Համմերն հայտարարել է. «2009թ. Ապրիլի քսանչորսի իր ուղերձում Օբաման ընդգծել էր, որ 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ ունեցած իր տեսակետը չի փոխվել: Մենք կողմն ենք իրողության ճշմարիտ և արդարացի ընդունմանը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն