Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Այսօրվա քվեարկության ելքը հիմնականում կախված է հրեա 7 կոնգրեսականներից

Մարտ 4, 2010թ. 11:20

Թուրքական «Սաբահ» թերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումից մի քանի ժամ առաջ անգամ թուրքական կողմը շարունակում է ջանքերը, որպեսզի տապալի փաստաթղթի ընդունումը։

Ներկայումս նրանց ջանքերը հիմնականում ուղղված են հրեկան լոբբին իրենց կողմը շրջելուն։ Լրատվամիջոցի կարծիքով, այսօրվա քվեարկության ելքը  հիմնականում կախված է հրեա 7 կոնգրեսականներից, որոնց ձայների համար թուրքական կողմը շարունակում է պայքարը։ «Ներկա իրավիճակով Ներկայացուցիչների պալատի 46 անդամներից 22-ը կողմ են արտահայտվում բանաձին, 17-ը՝ դեմ»,- գրում է «Սաբահը»։

Թերթն ընդգծում է, որ այս անգամ հայկական լոբբին մի լավ «լվացել է ԱՄՆ կոնգրեսականների ուղեղները»։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն