Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն

Միջազգային իրավական ոլորտում Հայոց Ցեղասպանության հարցը որևէ կասկած չի հարուցում

Մարտ 4, 2010թ. 12:20

1573831236021054Վերջին օրերի ընթացքում  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը հիմնականում կապվել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման հետ: Եվ դիվանագիտական ջանքերն, այս առումով, երկուստեք ուղղվել են այդ հարցին: Ամենևին պատահականություն չէ, որ թուրքական երկու պատվիրակություն հևասպառ իրեն գցեց Վաշինգթոն` նախ, ձեռք բերելու համար հրեական լոբբիի աջակցությունը, ապա և` հնարավորինս ազդելու հայամետ կոնգրեսականների վրա:

Հայությունը ևս, մանավանդ սփյուռքահայությունը, մեծ հույսեր է կապում Ցեղասպանության բանաձևի քննարկման հետ` գրեթե համոզված, որ Կոնգրեսը կընդունի բանաձևը: Հույսեր տածել անհրաժեշտ է, բայց ոչ մեծ հույսեր, քանի որ բանաձևի չընդունման դեպքում մեծ է լինելու նաև հուսախաբությունը: Առաջին տարին չէ, որ Կոնգրեսում շրջանառվում է Հայոց Ցեղասպանության բանաձևը, բայց այն դեռ չի ընդունվել: Օբամայից առաջ եղած նախագահների ձեռքին ևս նախագահական ընտրություններից առաջ հաղթաթուղթ է եղել Ցեղասպանության ընդունման խոստումը: Այդ խոստումը կատարվել է խիստ անուղղակի ձևով` բանավոր խոսքի և շատ քիչ արժեք ունեցող հայտարարությունների տեսքով:

Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ ԱՄՆ համար առաջնայինն ու գերական սեփական շահն է: Իսկ այդ շահը պահանջում է, որ Ցեղասպանության բանաձևը պարբերաբար քննարկվի, բայց վերջնականապես չընդունվի, քանի որ այն մի դագանակ է Թուրքիայի գլխին, որը դեռ վաղ է կորցնել: Այսինքն` հայերին սիրաշահել քննարկումներով, մարդասիրական հայտարարություններով, իսկ Թուրքերին սարսափեցնել բանաձևի ընդունման հնարավորությամբ: Քաղաքական զարգացումները, համենայնդեպս, սա են վկայում: Այդ զարգացումների տրամաբանությունը հուշում է նաև, որ ԱՄՆ-ի համար առայժմ այս տարածաշրջանում թուրքական գործոնը կարևոր է, բայց ոչ այնքան, որ ԱՄՆ-ը թույլ տա Թուրքիային լրիվ ինքնուրույն քաղաքականություն վարել:

Սակայն հայության համար նպաստավոր առաջընթացն ակնհայտ է: Նախևառաջ, միջազգային իրավական ոլորտում Հայոց Ցեղասպանության հարցը որևէ կասկած չի հարուցում: Եվ եթե նման մի բանաձև չի ընդունվում, ասենք, 4-5 ձայնով, դա նույնն է, թե ընդունվել է:

Մյուսը հրեական լոբբիի մերժումն էր Թուրքիային`վիժեցնել բանաձևի ընդունումը: Այսինքն` անկախ Կոնգրեսում քվեարկության արդյունքից` Թուրքիան հիմա իրենից ներկայացնում է ընդամենն ուրիշի համար կարևոր աշխարհագրական տարածք: Սա նշանակում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարունակական գործողությունները արդեն տեսանելիորեն տալիս են իրենց արդյունքը:

Թուրքերի հիստերիան դրա վառ ապացույցն է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն