Թուրքիայի բնակչության 40 %-ն իրեն թուրք չի համարում
Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի բնակչության 40 տոկոսը իրեն թուրք չի համարում: Սա նշանակում է, որ 40 տոկոսը սկսել է կասկածի տակ դնել իր թուրք լինելն ու փորձում է հրաժարվել թրքությունից:
Այս կերպ մտածողները փորձում են պեղել-գտնել իրենց իրական էթնիկ արմատները: Ու չնայած ասում են, որ իրենք Թուրքիայի քաղաքացի են, բայց միաժամանակ հիշատակում են, որ իրենք թուրքեր չեն, քանի որ իրենց նախնիները եկել են Բալկաներից, կամ Հունաստանից, քուրդ են, կամ հայ, կամ էլ սլավոններ…:
Այսինքն Թուրքիայի բնակչության 40 տոկոսը, որը քիչ թիվ չի կազմում, խորշում է թուրք լինելու գիտակցումից ու անպայման ընդգծում է, որ իրենք այլ էթնիկ խմբերի ժառանգներ են:
Ի դեպ, անցկացված հարցումները նաև ցույց են տվել, որ նման մտածողություն ու համոզմունք ունեցող Թուրքիայի քաղաքացիների թիվն այսօր գնալով աճում է:
ArmAr.am












