Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Զորի Բալայանին շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

Մարտ 4, 2010թ. 14:45

zori balayanՀայտնի գրող, հրապարակախոս Զորի Բալայանին շնորհվել ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում` հասարակական ակտիվ գործունեության համար: Դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախօրեին` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

«Վերջերս լրացավ, հայրենասեր հրապարակախոս, գրող, բժիշկ, ծովագնաց Զորի Բալայանի 75-ամյակը: Նրա կյանքի հիմնական խնդիրն անկախության հաստատումն ու պահպանումն է»,- իր ողջույնի խոսքում նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Զորի Բալայանի հասցեին ջերմ խոսքերով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը:

«Գիտակցելով ակադեմիայի նշանակությունը, որը պետության, գիտության խորհրդանիշ է, ես պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա երբեք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային հուսախաբ չանել»,- իր պատասխան ելույթում նշել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Զորի Բալայանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն