Հունաստանին առաջարկում են «կղզիներ պարտքի դիմաց» ելքը
Մարտ 4, 2010թ. 15:17
Գերմանական բունդեստագի պատգամավորներից մեկը` Մարկո Վանդերվիցը, ով կանցլեր Անգելա Մերկելի գործընկերներից է, Հունաստանին առաջարկել է մի քանի կղզի որպես գրավ դնել Եվրամիությունից ստացվող վարկերի դիմաց:
«Մենք ձեզ` փող, դուք մեզ` Կորֆուն»,- այսպես է մեկնաբանել առաջարկը «Bild» պարբերականը: Տեղեկացնենք, որ Կորֆու կղզում բնակվում է շուրջ 100.000 մարդ: Իսկ ընդհանրապես, Հունաստանի կազմում են գտնվում ավելի քան 6000 կղզիներ, որոնցից մարդաբնակ են միայն 227-ը:
ArmAr.am












