Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Պարզաբանում

Մարտ 4, 2010թ. 15:48

Մարտի 4-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ («ժամանակ», «Հայք»), վկայակոչելով «լավատեղյակ աղբյուրներ», լուրեր են տարածել, թե իբր մարտի 2-ին «սահմանային շատ զորամասերում» տագնապ է հայտարարվել, «ԶՈՒ ԳՇ պետի կողմից հրահանգներ են իջեցվել սահմանային գոտիների ռազմական միավորումների ղեկավարներինե, որտեղ ԶՈՒ ԳՇ պետը «ինչ-ինչ հանձնարարականներ է տալիս նրանց` հրամայելով հաշվի առնել պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացումը»: Այս ամենը կապվել է ներքաղաքական իրավիճակի հետ, որակվել է որպես «ժողովրդին շեղելու նպատակով վարչախմբի ծրագրած կեղծիք»:

Նշված լուրերը ստահոդ են և չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում ծառայությունը և մարտական հերթապահությունը ընթանում են ըստ նախապես հաստատված մարտական և ուսումնական ծրագրերի:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն