Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի եղել
Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, խոսելով արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի եղել, մոտ ժամանակներում էլ որևէ արմատական լուծում չի սպասվում։ «Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացում այսօր որոշակի պաուզա է՝ կապված այն բանի հետ, որ ադրբեջանական կողմը համառորեն փորձում է նենգափոխել, խեղաթյուրել կամ յուրովի մեկնաբանել կարգավորման մեթոդաբանության վերաբերյալ և՜ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունը, և՜ մանվանդ ԵԱՀԿ նախարարների խորհրդի անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին արտաքին գործերի նախարարների մակարդով արված հայտարարությունները»,- ասաց Վ. Աթանեսյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ասվածը մասնավորապես վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքի ադրբեջանական կողմի մեկնաբանությանը, որը բազմիցս է հնչեցվել, և որը Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական ուժերը չեն ընդունում որպես կարգավորման հնարավոր տարբերակ. «Ազգերի ինքնորոշման իրավունք ասելով` մենք հասկանում ենք արդեն իսկ իրականացված՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում։ Սա, մեր կարծքով, խնդրի կարգավորման ամենակարճ, ամենաիրատեսական տարբերակն է»,- նշեց Վ.Աթանեսյանը։
ArmAr.am












