Գլխավոր » Լրահոս

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է

Մարտ 4, 2010թ. 16:07

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. մարտի 6-ի ժամը 08.00 մինչև մարտի 7-ի ժամը 08.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, Բայրոն, Ամիրյան, Զաքյան, Վ.Սարգսյան ու Բուզանդ փողոցների` ամբողջությամբ, ինչպես նաև Աբովյան փ. 20-36, Թումանյան փ. 28, 30, 32, 34, 38, 40, Սայաթ-Նովա փ. 1-30, Տերյան փ. 30-83, Նալբանդյան փ. 25-104, Մաշտոց պ. 3-42, Ագաթանգեղոս փ. 7, 9, Խորենացի փ. 1-29, Եզ.Կողբացի փ. 47-50, Պուշկինի փ. 38 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան ջուր» ՓԲԸ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն