Արցախը Ճանաչել է Աբխազիայի անկախությունը
Մարտ 4, 2010թ. 17:39
«Մենք արդեն իսկ Աբխազիայի անկախությունը ճանաչել ենք»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։
«Երբ 2008թ. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը, Արցախի Հանրապետության նախագահը ողջույնի հեռագիր ուղարկեց Աբխազիայի նախագահին, այնուհետև նա ներկա գտնվեց Աբխազիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Այդ երևույթը մեկը մյուսին փոխադարձաբար ճանաչելու իմաստ ունի։ Կարծում եմ, որ այս փաստը ինչ-որ ժամանակ կստանա նաև դիվանագիտական անհրաժեշտ արարողակարգային ձևակերպում։ Ոչինչ չի խանգարում, որպեսզի Արցախի Հանրապետությունը և Աբխազիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն,- ընդգծեց պատգամավորը։
ArmAr.am












