Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտ շրջկենտրոն

Մարտ 4, 2010թ. 18:25

saakyanԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ծաղկեպսակներ է դրել արցախյան ազատամարտի հրամանտարներ Վլադիմիր Բալայանի եւ Սասուն Հակոբյանի հուշարձաններին, ինչպես նաեւ եղել տեղի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցում եւ  ծանոթացել  ուսման պայմաններին:

Շրջկենտրոնից Նախագահը ուղեւորվել է Մեծ Շեն գյուղ: Այնտեղ Բակո Սահակյանը հանդիպել է գյուղի բնակչության հետ, հետաքրքրվել է գյուղում առկա հիմնախնդիրներով: Երկրի ղեկավարը հանձնարարել է հանրապետական եւ շրջանային համապատասխան կառույցներին հնարավորինս կարճ ժամկետում լուծել գյուղի ջրամատակարարման խնդիրը: Այս մասին հայտնում է ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվության  գլխավոր վարչությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն