Ադրբեջանցի քաղաքագետ. «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը շատ մեծ է»
Մարտ 4, 2010թ. 18:42
Vesti.Az կայքէջին տված հարցազրույցում քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովն ասել է, որ Ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը շատ մեծ է, քանի որ Պալատի անդամների մեծամասնությունն ընդունման կողմնակից է` չնայած շատերը հասկանում են այդ քայլի վտանգավորությունը. «Դա ոչ միայն մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, այլև կսրի իրավիճակն ամբողջ Հարավային Կովկասում: Որքան ինձ հայտնի է, Ցեղասպանության բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան պատրաստվում է հետ կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին»,- ասել է նա: Ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ն փոխել է իր քաղաքականությունը Թուրքիայի հետ:
ArmAr.am












