Գլխավոր » Լրահոս

Վերաքննիչ դատարանում լսվելու է

Մարտ 4, 2010թ. 21:02

2010 թվականի մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Վերաքննիչ դատարանում լսվելու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (նախագահ` քաղաքական  գիտությունների դոկտոր Արմեն Այվազյան) Հայցադիմումի վերաբերյալ դատարանի վճիռը` ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի (տնօրեն` Ալեքսանդր Իսկանդարյան):  Ավելորդ է գերագնահատել իր տեսակի մեջ առայժմ եզակի այս Հայցադիմումի նշանակությունը ընդդեմ պատմության կեղծարարների եւ նոր ցեղասպանության քարոզիչների: Այդ իսկ պատճառով` մարդկության եւ հայության ապագայով մտահոգ բոլոր պարկեշտ քաղաքացիներին հրավիրում ենք Վերաքննիչ դատարանի նիստերի դահլիճ լսելու դատարանի արձակած վճիռն այս կարեւոր հարցով: Հասցեն` Գարեգին Նժդեհի 23:

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն