Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Բանաձևի ընդունման կապակցությամբ ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահը

Մարտ 5, 2010թ. 10:00

abdulla-gyul5Բանաձևի ընդունման կապակցությամբ ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Նա ասել է, որ ընդունված փաստաթուղթը թուրք ժողովրդի համար որևէ արժեք չունի, իսկ դրա օգտին քվեարկած ամերիկյան կոնգրեսականները ցուցադրել են «ռազմավարական մտածողության» բացակայություն:

Հիշեցնենք, որ 2007-ին ևս այս հանձնաժողովն ընդունել էր նման բանաձև, որից հետո Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին և սպառնացել ԱՄՆ-ին զրկել նրան իր տարածքում տեղակայված ռազմաբազաներից օգտվելու հնարավորությունից: Դրանից հետո այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Բուշը վետո էր դրել փաստաթղթի վրա` փաստորեն արգելելով Ներկայացուցիչների պալատին ընդհանուր քվեարկություն անցկացնել:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն