Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Քեն Հաչիկյան.«ԱՄՆ Կոնգրեսը մերժեց Թուրքիայի` բերան փակելու քաղաքականությունը»

Մարտ 5, 2010թ. 11:00

hachikian«Ամերիկայի կոնգրեսի երկկուսակցական մեծամասնությունը մերժեց Թուրքիայի` բերան փակելու քաղաքականությունը` պայմաններ ստեղծելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ու ողջ պալատի համար` ըստ արժանվույն հարգելու Հայոց Ցեղասպանությունը», -Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձևի ընդունումից հետո հայտարարել է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Հաչիկյանը:

Հայտարարությամբ կարևորվում է Ամերիկայի այդ քայլը, քանի որ ըստ Հաչիկյանի, այդպիսով Ամերիկան ցույց տվեց, որ համագործակից է աշխարհում ցեղասպանությունների վերացմանն ուղղված գործընթացին:

«Բարոյական արտաքին քաղաքականությունը մեր լավագույն որակներից է և մեծ ուժը: Չնայած վերջին պահին Թուրքիայի կողմից հնչող նախազգուշացումներին և բանաձևի ընդունումը ձախողելու համար ձեռնարկված համառ ջանքներին, Հանձնաժողովի նախագահ Բերմանը, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ցույց են տվել, որ միշտ անհրաժեշտ պահն է` ճիշտ գործեր կատարելու համար», -ասված է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահի տարածած հայտարարության մեջ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն