Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ադամ Շիֆ. «Չպիտի մոռանանք սումգայիթյան ջարդերի զոհերին»

Մարտ 4, 2010թ. 15:20

adam shifԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մարտի 2-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Սումգայիթում հայկական ջարդերի 22-րդ տարելիցին:

Կոնգրեսականը նշում է, որ եռօրյա կոտորածների ընթացքում զոհվել, վիրավորվել ու բռնությունների են ենթարկվել բազմաթիվ հայեր: Ընդ որում` դրանց կազմակերպիչները ոչ միայն չեն պատժվել, այլեւ պաշտոններ են ստացել Ադրբեջանի կառավարությունում:

Ըստ Շիֆի` թեեւ պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում է կոծկել իրականությունը, սակայն «ողջ մնացած հայերը պատմել են ճշմարտությունը»: Կոնգրեսականը հիշեցնում է, որ սումգայիթյան ոճրագործությունը առավել մեծ ագրեսիայի հանգեցրեց` պատերազմ հրահրվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:

«Ապրիլին լրանում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարեդարձը, ոճրագործություն, որը ժխտում է Ադրբեջանի դաշնակիցը: Ինչպես չենք կարող մոռացության մատնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, այդպես էլ չպետք է մոռանանք սումգայիթյան ջարդերի զոհերին»,- ասվում է կոնգրեսականի հայտարարության մեջ:

Ադամ Շիֆի հայտարարությունը ընդգրկվելու է ԱՄՆ Կոնգրեսի արձանագրություններում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն