Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

«Ինչու եք և դուք և Օբաման փոխել ձեր կարծիքը»

Մարտ 5, 2010թ. 12:50

6fb1c741a07cd6329ed54794439d128a copyԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Կոստա Ռիկայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում բրիտանական The Financial Times թերթի լրագրողը հարցրել է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին.

. «Ե՛վ Դուք, և՛ նախագահ Օբաման նախքան ձեր պաշտոնավարումն աջակցում էիք 1915թ. իրադարձությունները որպես Ցեղասպանության ճանաչելուն ուղղված արշավին: Սակայն վերջին օրերին և՛ Դուք, և՛ Օբաման կոչ արեցիք Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին` դեմ քվեարկել բանաձևին: Ինչո՞ւ եք այդ հարցում փոխել ձեր դիրքորոշումը»։

Ի պատասխան, Հիլարի Քլինթոնն ասել է. «Կարծում եմ` պայմանները շատ են փոխվել: Երբ նախագահ Օբաման և ես սկսեցինք պաշտոնավարել, որոշում կայացրեցինք աջակցել Շվեյցարիայի նախաձեռնած հայ և թուրք իշխանությունների միջև երկխոսության ծավալման գործընթացին և աջակցեցինք: Ես նույնպես Ցյուրիխում էի, երբ երկու երկրները ստորագրում էին հարաբերությունների կարգավորում նախատեսող Արձանագրությունները: Կարծում ենք, որ ամենանպատակահարմար ուղին հարաբերությունների կարգավորման առջև ծառացած խնդիրների քննարկումն է»:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է նաև, որ Սպիտակ տունը չի կարծում, թե Կոնգրեսի բոլոր նախաձեռնությունները տեղին են, և որ իրենք դեմ են դրան [Հայոց Ցեղասպանության բանաձևի նախաձեռնությանը]: Նա հույս է հայտնել, որ բանաձևը չի մտնի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն